Փոքր այրումում գայլերը հոշոտել են խոշոր եղջերավոր անասունների

16:41, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Փոքր Այրում գյուղի անտառին կից տարածքում գայլերը հարձակվել են խոշոր եղջերավոր անասունների վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում խոշորացված Ախթալա (փոքր Այրումը համայնքի կազմում է) համայնքի ղեկավար Արկադի  Թամազյանն ասաց, որ գայլերը կենդանիներից մեկին հոշոտել են, մյուսին` վնասել: «Կովերը պատկանել են մեկ ընտանիքի: Նախկինում համայնքում նման դեպքեր չեն գրանցվել»,-ասաց նա:


© 2009 ARMENPRESS.am