Զոմբի-մարդու բրոնզե արձանը կկանգնեցնեն Լոնդոնի Գիտության թանգարանի մուտքի առջեւ. Guardian

16:27, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի մոդել Ռիք Ջենեսթի, որն ավելի հայտնի Է որպես զոմբի-մարդ, 3,5-մետրանոց բրոնզե արձանը պլանավորում են կանգնեցնել Լոնդոնի Գիտության թանգարանի մուտքի մոտ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բրիտանական The Guardian թերթը:

32-ամյա կանադացին որոշակի շրջաններում հռչակվել Է այն բանով, որ իր մարմնի գրեթե յուրաքանչյուր սանտիմետրը ծածկել Է դաջվածքներով: Ընդ որում այդ դաջվածքներից շատերը պատկերում են անատոմիա եւ իր իսկ Ջենեսթի տարբեր ներքին օրգանները: Այս կերպ նրան հաջողվել Է ստեղծել կենդանի կմախքի յուրատեսակ կերպար, որն առանձնահատուկ ժողովրդականություն Է վայելում ամբողջ աշխարհի ոչ ֆորմալ երիտասարդության շրջանում: Ինչպես նշում Է թանգարանի ղեկավար Իան Բլեթչֆորդը, զոմբի-մարդու արձանը կկանգնեցվի նոր պատկերասրահի բացման առթիվ, որտեղ կներկայացվեն ավելի քան 2,5 հազար բժշկական արտեֆակտներ, որոնցից մի քանիսի տարիքը հասնում Է 500-ի: Բլեթչֆորդի խոսքով՝ «դա կլինի բժշկության պատմության մեծագույն թանգարանն աշխարհում», իսկ կանադացի մոդելի կերպարը գերազանց կներգրվի դրանում:

Նոր թանգարանի բացումը պլանավորվում Է 2019 թվականի աշնանը: Հրատարակության տվյալներով՝ արձանը կստեղծի բրիտանացի հայտնի նկարիչ եւ քանդակագործ Մարկ Քուինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am