Լավրովը եւ Չավուշօղլուն կքննարկեն երկրների միջեւ այցագրային ռեժիմի դյուրացման հեռանկարները

14:47, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը եւ նրա թուրք պաշտոնակից Մեւլյութ Չավուշօղլուն, որի աշխատանքային այցը Ռուսաստանի մայրաքաղաք սկսվել Է մարտի 13-ին, պլանավորում են քննարկել երկու երկրների քաղաքացիների համար այցագրային ռեժիմի ազատականացման հեռանկարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 13-ին հայտնել Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Հաշվի առնելով ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը՝ պլանավորվում Է քննարկել երկու երկրների քաղաքացիների ուղեւորությունների ռեժիմի դյուրացման հեռանկարները»,-ասված Է ՌԴ ԱԳ նախարարության մեկնաբանության մեջ: Մոսկվայում Չավուշօղլուի ծրագրի գլխավոր կետը կդառնան Լավրովի հետ մարտի 14-ին կայանալիք բանակցությունները:

Կողմերը ծրագրում են համադրել դիրքորոշումները երկկողմ օրակարգի հանգուցային հարցերի շուրջ, վերլուծել այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահների միջեւ, ինչպես նաեւ քննարկել «Աքքույու» ատոմային Էլեկտրակայանի եւ «Թուրքական հոսք» գազատարի նախագծերի իրագործումը: Բացի այդ, Չավուշօղլուն կմասնակցի Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի վեցերորդ նիստին՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նախագահությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am