Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1-րդ ենթակետը. ՀՀ ԱԳՆ խոսնակ
14:36, 13 Մարտ, 2018ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը մարտի 12-ին սկսած զորավարժություններին ներգրավված ռազմական միավորների թվով ակնհայտորեն խախտում է ԵԱՀԿ Վիեննայի 2011 թվականի փաստաթուղթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Ադրբեջանը բացահայտորեն խախտում է ԵԱՀԿ Վիեննայի 2011 թվականի փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1-րդ ենթակետը (ռազմական որոշակի գործունեության վերաբերյալ անհրաժեշտ նախնական ծանուցում)՝ դրանցում ներգրավված զինծառայողների և ռազմական տեխնիկայի թվի առնչությամբ»,- գրել է Բալայանը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունները՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով մարտի 12-17-ն Ադրբեջանում զորավարժություններ կանցկացվեն: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե զորավարժություններին մասնակցում են 25 հազար զինծառայող, շուրջ 250 տանկ և այլ զրահապատ մեքենաներ, 1000 հրետանային միջոցներ և այլ զրահատեխնիկա:
Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի՝ զորավարժությունները ենթակա են հայտարարման, եթե դրանցում ընդգրկված են.
© 2009 ARMENPRESS.am