Դեմոկրատները Թրամփից պահանջել են նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել

10:53, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կոնգրեսականները հակառուսական պատժամիջոցների սաստկացմամբ են սպառնացել, եթե նախագահ Դոնալդ Թրամփը չսահմանի այն պատժամիջոցները, որոնք արդեն առաջարկված են Կոնգրեսի երկու պալատների կողմից:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն նամակում, որն ստորագրել են 140 դեմոկրատ կոնգրեսականներ: «Մենք Ձեզ տվել ենք գործիքներ, որոնք պետք Է լուծեին այդ խնդիրը: Եթե Դուք շարունակեք այդ գործիքները պահել դարակում, մենք կձգտենք այն բանին, որ լրացուցիչ օրենսդրական ակտ ընդունենք՝ ավելի խիստ պահանջներով»,- սպառնում են կոնգրեսականները Սպիտակ տուն ուղարկած նամակում: Կոնգրեսականներն ընդգծել են, որ եթե նախագահը «չի ցանկանում պաշտպանել Միացյալ Նահանգները, Կոնգրեսը դա կանի ինքնուրույն», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am