Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակչի երկու հանդիպում
08:23, 13 Մարտ, 2018ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակչի պատասխանի երկու հանդիպումներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ՝ «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում կընդունի իսպանական «Սևիլիա»-ին: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր զրոյական ոչ-ոքի հաշվով:
Մյուս խաղում իտալական «Ռոմա»-ն մայրաքաղաք Հռոմում կփորձի հաղթել Դոնեցկի «Շախտյոր»-ին: Այս թիմերի առաջին խաղում հաղթել էր ուկրաինական թիմը 2:1 հաշվով:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկու հանդիպումներն էլ մեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին:
© 2009 ARMENPRESS.am