Հարոյանը և Մանուչարյանը չեն մասնակցել «Ուրալ»-ի խաղին

08:15, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստներ Էդգար Մանուչարյանը և Վարազդատ Հարոյանը չմասնակցեցին «Ուրալ»-ի հերթական հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Ռուսաստանի ազգային առաջնության 22-րդ տուրում «Ուրալ»-ը տան ընդունեց Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ին և պարտվեց 0:2 հաշվով: Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստներ Էդգար Մանուչարյանը և Վարազդատ Հարոյանը թիմի հայտացուցակում էին, բայց մնացին պահեստայինների նստարանին:

Այս տուրից հետո «Ուրալ»-ը 11-րդ տեղում է և ունի 25 միավոր:

 


© 2009 ARMENPRESS.am