Մոսկվայից Գյումրի թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

16:30, 12 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը մարտի 11-ին հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РЕН ТВ-ն, որոշումը կայացրել է ինքնաթիռի հրամանատարը` ոչ ադեկվատ ուղեւորի պատճառով: Տղամարդուն տարհանել են ինքնաթիռից ոստիկանության աշխատակիցները, ինչից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը:


© 2009 ARMENPRESS.am