Նյու Յորքում ուղղաթիռի կործանման զոհերի թիվը հասել Է հինգի

11:05, 12 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում ուղղաթիռի կործանման զոհ Է դարձել հինգ մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Երկու մարդ մահացել Է տեղում, երեքը՝ հիվանդանոցներում: Ավելի վաղ Fox News-ը հայտնել Էր, որ ավիաաղետի հետեւանքով զոհվել Է առնվազն երկու մարդ:

Ուղղաթիռը մարտի 11-ի երեկոյան (Երեւանի ժամանակով լույս մարտի 12-ի գիշերը) ընկել Է Նյու Յորքի Իսթ Ռիվեր նեղուցը: Օդանավում գտնվում Էր վեց մարդ, ներառյալ օդաչուն, որը դուրս Է եկել ինքնուրույն: Մնացած հինգին դա անել չի հաջողվել: Ոստիկանությունն ու ջրասուզակները ջրից դուրս Էին բերել հինգ մարդու, նրանցից երեքը հոսպիտալացվել Էին օրհասական վիճակում:

Ողղաթիռը պատկանում Է Liberty Helicopter մասնավոր ընկերությանը, որը չարտերային թռիչքներ Է կատարում քաղաքի վրա՝ տեսարժան վայրերն ու գեղեցիկ բնանկարները նկարահանելու համար: Փրկարար գործողությանը մասնակցել են ոստիկաններ, ջրասուզակներ եւ ԱՄՆ-ի Առափնյա պահպանության աշխատակիցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am