Վիեննայում անհայտ անձը դանակով հարձակում Է գործել Իրանի դեսպանի նստավայրի մոտ

10:49, 12 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում անհայտ անձը դանակով հարձակում Է գործել Իրանի դեսպանի նստավայրի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է քաղաքի ոստիկանությունը: «Իրանի նստավայր. դանակով հարձակում գործած անհայտ անձը գնդակահարվել Է Ավստրիայի զինված ուժերի կողմից»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Վիեննայում Իրանի դեսպանատան մոտ: Standard հրատարակության տեղեկատվությամբ՝ հարձակումը գործել Է Ավստրիայի 26-ամյա մի քաղաքացի:

Ինչպես հայտնել Է ոստիկանությունը, հարձակման հետեւանքով մեկ զինծառայող ստացել Է ուսի վնասվածք, նա տեղափոխվել Է հիվանդանոց: Հարձակվողի դրդապատճառներն առայժմ չեն նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am