Սպիտակ տունը դպրոցական հրաձիգների դեմ պայքարի ծրագիր Է ներկայացրել

10:37, 12 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տունը մարտի 11-ի երեկոյան ներկայացրել Է համալիր միջոցառումներ, որոնք նպատակամղված են դպրոցներում անվտանգության ապահովմանը, մասնավորապես, առաջարկվում Է ուսուցիչներին սովորեցնել օգտվելու հրազենից:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Hill-ը: Դրա համար ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պետք Է ապահովի բոլոր նահանգներում դպրոցների եւ իրավապահ մարմինների փոխգործակցությունը: Ուսուցիչների եւ դպրոցական անձնակազմի ուսուցումը տեղի կունենա կամավոր հիման վրա, նշել են վարչակազմում: Բացի դրանից, առաջարկվում Է կրթության ոլորտ ներգրավել նախկին զինվորականների:

Սպիտակ տունը նաեւ օրենսդիրներին կոչ Է արել ոստիկանությանն օժտել այն անձանցից զենքը կանխավ բռնագրավելու լիազորություններով, ովքեր վտանգ են ներկայացնում իրենց եւ շրջապատողների համար: Ամերիկյան դպրոցներում անվտանգության հարցերի լուծման համար ստեղծվում Է հատուկ հանձնաժողով, որը կգլխավորի կրթության նախարար Բեթսի Դեւոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am