Moody՚s-ը Թուրքիայի վարկանիշը Ba1-ից իջեցրել Է մինչեւ Ba2

14:23, 9 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Moody՚s միջազգային վարկանշային գործակալությունը Թուրքիայի երկարաժամկետ վարկանիշերը “Ba1”-ից իջեցրել Է մինչեւ “Ba2”: Վարկանիշերի կանխատեսումը «բացասականից» փոխվել Է «կայունի», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վարկանիշերի իջեցումը պայմանավորված Է երկու հանգուցային գործոններով, նշված Է Moody՚s-ի մամուլի տեղեկագրում:

Նախ, դա ինստիտուցիոնալ կայունության շարունակվող թուլացումն Է, որը դրսեւորվում Է դրամական քաղաքականության արդյունավետության վատթարացմամբ եւ հանգուցային տնտեսական կառուցվածքային բարենորոգումների իրականացման հետաձգմամբ: Երկրորդ գործոնն աճած ռիսկն Է՝ կապված պոտենցիալ արտաքին ցնցումների հետ՝ հաշվի առնելով ընթացիկ հաշվեկշռի խոշոր պակասուրդը, արտաքին պարտքի մեծացումը եւ, համապատասխանաբար, վերաֆինանսավորման Էական պահանջների առկայությունը՝ մեծացող քաղաքական ռիսկերի եւ գլոբալ տոկոսադրույքների աճի ֆոնին, հաղորդել Է «Ինտերաֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am