Թրամփը պաշտոնապես հայտարարեց պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսեր սահմանելու մասին

11:21, 9 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր Է ստորագրել պողպատի եւ ալյումինի ներկրման մաքսեր սահմանելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին մարտի 8-ին հայտնել Է The Hill -ը:

Ներմուծվող պողպատը կհարկվի 25 տոկոսով, ալյումինը՝ 10 տոկոսով: Նորամուծություններն ուժի մեջ կմտնեն 15 օր հետո: Մաքսերը ժամանակավորապես չեն վերաբերի Կանադային եւ Մեքսիկային, որոնց հետ ԱՄՆ-ը շարունակում Է բանակցություններ վարել Ազատ առեւտրի հյուսիսամերիկայն համաձայնագրի (ՆԱՖՏԱ) ճակատագրի շուրջը: Թրամփը նաեւ հիշատակել Է Ավստրալիայի եւ մի քանի այլ երկրների համար հատուկ պայմանների մասին, սակայն որոնք են լինելու դրանք, առայժմ հայտնի չԷ:

ԱՄՆ-ի նախագահն իրեն իրավունք Է վերապահում ցանկացած ժամանակ բարձրացնել կամ իջեցնել սակագները, ինչպես նաեւ չեղարկելու մաքսերը կամ դրանք սահմանել առանձին երկրների համար: «Մենք պետք Է ճկունություն հանդես բերենք եւ համագործակցնեք նրանց հետո, ովքեր իրոք մեզ հետ բարեկամություն են անում ռազմական եւ տնտեսական ոլորտում»,- ասել Է նախագահը: Թրամփը հայտարարել Է, որ այսօրվա որոշումը կպաշտպանի «ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը»:

Նախագահը պնդել դա, չնայած խիստ անհամաձայնությանն ինչպես օրենսդիրների շրջանում, այնպես Էլ բուն Սպիտակ տանը, ինչպես նաեւ համաչափ եւ վճռական պատասխան տալու Եվրամիության խոստումներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am