«Բանանց»-ը զիջեց «Ալաշկերտ»-ին գավաթի խաղարկության կիսաեզրափակչում

20:02, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Բանանց»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը հաջողվեց առավելության հասնել միայն Արտակ Դաշյանի խփած գոլը: Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին:

Կիսաեզրափակչի մյուս խաղում նախօրեին «Շիրակ»-ը և «Գանձասար-Կապան»-ը հանդիպում ավարտեցին ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:


© 2009 ARMENPRESS.am