Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

17:55, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Լոռու, Արարատի, Վայքի, Կոտայքի, Ապարանի, Մարալիկի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին անձրև է տեղում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


© 2009 ARMENPRESS.am