Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության համալսարանում

17:59, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 7-ին հանդիպում է ունեցել աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնականհաստատություններից մեկի՝ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիոտթյան համալսարանի (London School of Economics and Political Science) պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, ՀՀ ընտրված նախագահը  ներկայացրել է Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև խորհրդարանական կառավարման անցումային շրջանի առանձնահատկությունները: Քննարկվել են Հայաստանում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հեռանկարները: Արմեն Սարգսյանը համալսարանում առանձին հանդիպում է ունեցել ուսումնական հաստատության պրոֆեսոր, Անգլիայի բանկի (Bank of England) նախկին կառավարիչ լորդ Մերվին Քինգի հետ: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ:


© 2009 ARMENPRESS.am