Զոլաքարում բերման են ենթարկվել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը

17:45, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 7-ին, ժամը 17.00-ին, Զոլաքար գյուղից բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Հայկ Գ.-ն, որը ՌԴ Մորդովայի Հանրապետության ՆԳՆ կողմից 2017թ. դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291.2 հոդվածի (կաշառք տալ) 1-ին մասի մեղադրանքով:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:


        

© 2009 ARMENPRESS.am