Վլադիմիր Գասպարյանը Կանանց տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

17:38, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Կանանց տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանապետի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ շնորհավորում եմ մեր գործընկերերուհիներին, որոնք արժանապատվորեն են կրում ոստիկանի պատվավոր կոչումը և տղամարդկանց հավասար կատարում իրենց մարդասեր առաքելությունը` միաժամանակ լինելով ընտանեկան օջախի ու երջանկության անփոխարինելի պահապան հրեշտակներ:

Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, որոնք փառավոր և ուսանելի ճանապարհ են անցել և այսօր ոստիկանների նոր սերնդին են փոխանցում իրենց անզուգական փորձը, իրենց սերն ու հավատը ոստիկանի գործի հանդեպ:
Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին, որոնք նույնպես ծառայության մեջ են` որպես հուսալի թիկունք օրենքին ու ժողովրդին ծառայող իրենց հարազատների համար:
Շնորհավորում եմ բոլոր կանանց:

Խաղաղություն, ապահովություն, բարօրություն` բոլորիդ ընտանիքներին:
Երջանկություն ձեզ, սիրելինե՛ր:

Աստված ձեզ պահապան: Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ շնորհավորում եմ մեր գործընկերերուհիներին, որոնք արժանապատվորեն են կրում ոստիկանի պատվավոր կոչումը և տղամարդկանց հավասար կատարում իրենց մարդասեր առաքելությունը` միաժամանակ լինելով ընտանեկան օջախի ու երջանկության անփոխարինելի պահապան հրեշտակներ:
Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, որոնք փառավոր և ուսանելի ճանապարհ են անցել և այսօր ոստիկանների նոր սերնդին են փոխանցում իրենց անզուգական փորձը, իրենց սերն ու հավատը ոստիկանի գործի հանդեպ:
Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին, որոնք նույնպես ծառայության մեջ են` որպես հուսալի թիկունք օրենքին ու ժողովրդին ծառայող իրենց հարազատների համար:
Շնորհավորում եմ բոլոր կանանց:

Խաղաղություն, ապահովություն, բարօրություն` բոլորիդ ընտանիքներին:
Երջանկություն ձեզ, սիրելինե՛ր:
Աստված ձեզ պահապան»:


© 2009 ARMENPRESS.am