Կատարի Էմիրը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ

16:45, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի Պետության բարձրագույն ղեկավարությունը շնորհավորական ուղերձներ է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Gulf Times-ը:

Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին, փոխէմիր Աբդուլլա բին Համադ Ալ Թանին և վարչապետ ու ներքին գործերի նախարար Աբդուլլա բին Նասեր բին Խալիֆա Ալ Թանին:

Հայաստանի խորհրդարանը մարտի 2-ին ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում ընտրել է Արմեն Սարգսյանին: ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 90, դեմ` 10 պատգամավոր: Արմեն Սարգսյանը լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին, երբ կավարտվեն ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները:


© 2009 ARMENPRESS.am