Խարդախության համար մեղադրվողը Բագրատաշենում բերման է ենթարկվել

15:53, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից մարտի 6-ին՝ ժամը 8.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Արթուր Հ.-ն, որը 2017թ. նոյեմբերի 9-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am