ԱՄՆ-ի մաքսերից ԵՄ-ի մեկ անդամի բացառումը տարածվում Է յուրաքանչյուրի վրա. Եվրահանձնաժողով

15:36, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մետաղների համար ԱՄՆ-ի մաքսերից Եվրամիության երկրներից մեկի բացառումը, ներառյալ Մեծ Բրիտանիան, ավտոմատ կերպով տարածվում Է հանրակցության ամբողջ մնացած տարածքի վրա: Մարտի 8-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի տեղակալ Յուրկի Կատայնենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ը բացառություններ կանի մի շարք պետությունների, մասնավորապես, հնարավոր Է՝ Մեծ Բրիտանիայի համար: Եվ եթե նա բացառություն անի Եվրամիության մի երկրի համար, ապա դա ինքնաբերաբար կնշանակի Եվրամիությունն ամբողջությամբ վերցված»,- նշել Է Կատայնենը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am