Մոսկվան ավելի ու ավելի ագրեսիվորեն Է գործում. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար

14:57, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ավելի ու ավելի ագրեսիվորեն Է գործում եւ իրենից ավելի մեծ սպառնալիք Է ներկայացնում, քան առաջ: Մարտի 8-ին ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում այս պնդմամբ հանդես Է եկել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ռուսաստանից ավելի ու ավելի մեծ սպառնալիք Է բխում, եւ ամբողջ արեւելյան ճակատով այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ուկրաինան եւ Էստոնիան, մենք (ՌԴ-ի կողմից) ավելի ու ավելի շատ ագրեսիվ մոտեցում ենք տեսնում»,- ասել Է նախարարը:

Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի պնդմամբ՝ Ռուսաստանը փոխում Է պայքարի վարման եղանակներն իր պոտենցիալ հակառակորդների դեմ եւ «բարձրացնում Է հակամարտության մակարդակը»: «Մենք դա տեսնում ենք նաեւ Հյուսիսային Ատլանտիկայում. (ռուսական) սուզանավերի թիվը, որոնք գտնվում են այնտեղ, տասն անգամ մեծացել Է վերջին յոթ տարվա ընթացքում»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am