Անցած օրվա ընթացքում հանրապետությունում ՃՏՊ-ների հետևանքով մեկ մարդ է զոհվել

15:01, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` մարտի 6-ից 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։

Բացահայտվել է գողության 14, խարդախության 5, յուրացման 4 և անձի առևանգման 3 դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8, մարմնական վնասվածք հասցնելու 2 և համակարգչային հանցագործության 1 դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 16-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


© 2009 ARMENPRESS.am