Տոնական շնորհավորանքներ Գյումրու կենտրոնում

14:23, 8 Մարտ, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունից, քաղաքի տարբեր հատվածներում մարտի 8-ին ծաղիկներ նվիրվեցին կանանց ու աղջիկներին: Անակնկալ շնորհավորանքը հաճելի էր ու մի պահ մոռացնել էր տալիս հոգսերի ու խնդիրների մասին: Նմանատիպ տոնական տրամադրությամբ վերջին տարիների ավանդույթ է դարձել, ավելին՝ տոնից դեռ 1 օր առաջ քաղաքում գործող բոլոր կառույցների կանայք քաղաքապետարանի կողմից տորթ ու շամպայն են ստանում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կենտրոնական հրապարակում ու ՌիԺկովի ճեմափողոցում հանդիպած կանանց ու աղջիկներին ծաղիկներ նվիրելով երիտասարդները փոխանցում էին նաև Գյումրու քաղաքապետի մաղթանքը՝ ուրախ տրամադրություն ու ժպիտներ:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am