Իսրայելը Թուրքիայի հետ շարունակում Է բանակցել ԵՄ-ին գազի մատակարարման շուրջ

13:17, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությանը եւ Թուրքիային գազի մատակարարումների համար գազատարի կառուցման շուրջը Թուրքիայի հետ Իսրայելի բանակցությունները շարունակվում են, վերջնական համաձայնագիրը դեռեւս ստորագրված չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսրայելի Էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը:

2017 թվականի հուլիսին Շտայնիցը հայտնել Էր, որ Իսրայելը եւ Թուրքիան որոշում են ընդունել Իսրայելի եւ Թուրքիայի կողմից գազատարի կառուցման միջկառավարական համաձայնագրի կնքման վերաբերյալ: Շտայնիցը նաեւ հայտնել Էր, որ Իսրայելն ինտենսիվ բանակցություններ Է վարում երկու գազատարների կառուցման շուրջը՝ դեպի Թուրքիա եւ այնուհետեւ Եվրոպա, իսկ մյուսը՝ Հարավային Կիպրոսի եւ Հունաստանի տարածքով՝ Իտալիա:

«Մենք տակավին համաձայնություն չունենք Թուրքիայի հետ, Իսրայելից Թուրքիա խողովակաշար դեռեւս չկա, այս հարցի շուրջը բանակցությունները դեռ ընթանում են»,- ասել Է Շտայնիցը CERAWeek խորհրդաժողովում ունեցած ելույթի ընթացքում:

«Քննարկումներն առայժմ անցնում են շատ բարեկամական մթնոլորտում»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am