Կուբայի իշխանությունները երկրից արտաքսել են Կոլումբիայի եւ Բոլիվիայի նախկին ղեկավարներին

12:38, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայի իշխանությունները մարտի 7-ին երկրի տարածք մուտքի հարցում մերժել են Կուլումբիայի նախկին նախագահ Անդրես Պաստրանային եւ Բոլիվիայի նախկին ղեկավար Խորխե Կիրոգային, որոնք «կապված են հակակուբայական սադրանքի հետ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տեղական Prensa Latina գործակալությունը:

Նշվում Է, որ Հարավային Ամերիկայի երկու երկրների նախկին ղեկավարները «կրկին նստեցվել են ինքնաթիռ» Խոսե Մարտիի անվան միջազգային օդանավակայան ժամանելուց հետո: Նրանք Հավանա Էին ժամանել հակահեղափոխական խմբերի կողմից շնորհվող մրցանակներն ստանալու համար:

Պաստրանան եւ Կիրոգան պլանավորել Էին մրցանակների հանձնման արարողությանը մասնակցել «Հանուն դեմոկրատիայի երիտասարդության լատինամերիկյան ցանց» կազմակերպությունից, որը ֆինանսավորվում Է Եվրոպայում եւ Մայամիում կուբայական հակահեղափոխության անդամների կողմից: Այս կազմակերպությունը գլխավորում Է Ռոսա Մարիա Պայան՝ կուբացի այլախոհ Օսվալդո Պայայի դուստրը: Այլախոհը 2012 թվականին զոհվել Է ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am