Եվրահանձնաժողովի ղեկավար պաշտոններում կանանց բաժինը հասել Է 36 տոկոսի

12:26, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության ինստիտուտների ղեկավար պաշտոններում կանանց թվաքանակն ավելի ու ավելի Է աճում: Այսպես, Եվրահանձնաժողովում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների բաժինը հասել Է 36 տոկոսի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Բրյուսելում լրագրողներին հայտնել ԵՀ-ի մամուլի ծառայությունը:

«Այս տարվա փետրվարի դրությամբ Եվրահանձնաժողովի ղեկավար պաշտոններում կանանց թվաքանակը հասել Է 36 տոկոսի այն դեպքում, երբ տակավին 2014 թվականի նոյեմբերին այդ ցուցանիշն ընդամենը 11 տոկոս Էր»,- նշել Է ԵՀ-ն, հավելելով, որ եվրաինստիտուտի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը մտադիր Է մինչեւ իր մանդատի լրանալը՝ 2019 թվականի հոկտեմբեր, ղեկավար կանանց բաժինը հասցնել 40 տոկոսի:

Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը նշել Է, որ կանանց ու տղամարդկանց միջեւ հավասարությունը Եվրամիության հիմնարար արժեքներից մեկն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am