Ֆլորիդայի խորհրդարանն ընդունեց օրենք դպրոցներում հրաձգության կանխման մասին. Sun Sentinel

12:11, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Օրենսդիր ասամբլեայի (խորհրդարանի) ստորին պալատը մարտի 7-ին հավանություն Է տվել այն օրինագծերի փաթեթին, որոնք նպատակամղված են փետրվարի 14-ին Փարքլենդ քաղաքի դպրոցում 17 մարդու սպանության օրինակով ողբերգությունների կանխմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sun Sentinel թերթը:

Նահանգի խորհրդարանի վերին պալատը (Սենատը) փաթեթին հավանություն Էր տվել դեռ մարտի 5-ին: Այժմ փաստաթուղթը կուղարկեն նահանգապետ Ռիք Սքոթի հաստատմանը:

Նահանգի Սենատը քվեարկել Է գրոհային նմուշի սպառազինությունների գնման տարիքային ցենզը 18 տարեկանից մինչեւ 21 տարեկան բարձրացնելու եւ կիսաավտոմատ զենքի արագաձգությունը բարձրացնող սարքերի վաճառքն արգելելու օգտին: Օրինագծերն իրավակարգի մարմիններին օժտում են ավելի լայն լիազորություններով հոգեկան շեղումներով մարդկանցից զենք եւ զինամթերք բռնագրավելիս եւ թույլ են տալիս դպրոցներում խստացնել անվտանգության միջոցները պահապանների թվաքանակի մեծացման եւ առանձին ուսուցիչների իրենց մոտ զենք ունենալու թույլտվության հաշվին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am