Պուտինը բանաստեղծություն Է արտասանել Մարտի 8-ի առթիվ

11:59, 8 Մարտ, 2018


ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսագրել Է ուղերձ, որտեղ կանանց շնորհավորել Է Մարտի 8-ի առթիվ: Տեսահոլովակը հրապարակել Է ՌԻԱ Նովոստին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կնոջ սիրտն ամենահավատարիմն Է, նրա ներումը՝ ամենախորաթափանցը, իսկ մայրական սերը հիրավի անսահման Է»,- ասել Է պետության ղեկավարը, ինչից հետո արտասանել Է Անդրեյ Դեմենտեւի բանաստեղծությունը:
Պուտինն առաջին անգամը չԷ, որ ռուսաստանցի կանանց բանաստեղծություններով Է շնորհավորում Կանանց միջազգային օրվա առթիվ: 2017 թվականին նա արտասանել Էր Կոնստանտին Բալմոնտի ստեղծագործությունը:


© 2009 ARMENPRESS.am