Փարիզում Էյֆելյան աշտարակի լուսավորումը փոխել են հաջակցություն կանանց իրավունքների

11:54, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էյֆելյան աշտարակի լուսավորումը փոխել են կանանց միջազգային օրվա նախաշեմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեղական ժամանակով 20:00-ից մինչեւ կեսգիշեր (Երեւանի ժամանակով 22:00-ից մինչեւ 03:00) աշտարակը զարդարել Է #Maintenant On Agit մակագրությունը, ինչը թարգմանաբար նշանակում Է «Եկել Է գործելու ժամանակը»: Հենց այդպես Է կոչվում Ֆրանսիայի այն կազմակերպությունը, որը պայքարում Է հանուն կանանց իրավունքների:
Անցյալ տարվա սեպտեմբերին Փարիզի գլխավոր տեսարժան վայրը նշեց հոբելյանը. Էյֆելյան աշտարակի այցելուների թիվը հասավ 300 միլիոնի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am