Արփինե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում

21:40, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ղեկավարի տեղակալ Գրեչեն Բիրքլի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հովհաննիսյանը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Քննարկեցինք Հայաստանում իրականացվող և իրականացվելիք ծրագրերի կարևորությունը: Նշվեց նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, վերակագնվող էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարների կարևորությունը»,- նշել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը:

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ կունենա մի շարք հանդիպումներ, այդ թվում նաև Կոնգրեսում:


© 2009 ARMENPRESS.am