Ոչ աշխատանքային օրերին դեղատոմսերի դուրս գրման առնչությամբ բացվել է «թեժ գիծ»

20:27, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեղատոմս դուրս գրելու և դեղատոմսով դեղեր ձեռք բերելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալու, խնդիրներին լուծում տալու նպատակով ոչ աշխատանքային օրերին ՀՀ առողջապահության նախարարությունում բացվել և գործում է հավելյալ «թեժ գիծ» հեռախոսահամար` 060 80 80 03, ներքին 4: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ ՀՀ իր պաշտոնական կայքում բացվել է նոր դարան` «Դեղերի դուրս գրման նոր կարգին առնչվող հարցեր», որտեղ այցելուները կարող են բարձրաձայնել խնդիրների մասին և թողնել իրենց առաջարկները:


© 2009 ARMENPRESS.am