Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Նորվեգիայում ՀՀ դեսպան

20:21, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին համատեղության կարգով նշանակել է Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կոպենհագեն)»,- ասված է Հանրապետության Նախագահի հրամանագրում:


© 2009 ARMENPRESS.am