Ֆրանսիան դատապարտում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար վնասաբեր ցանկացած հայտարարություն

18:05, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան դատապարտում է ցանկացած հայտարարություն, որը վնասաբեր է ԼՂ հակամարտության  բանակցված եւ խաղաղ ճանապարհով լուծման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «Երեւանը վերադարձնելու» մասին վերջերս կատարած հայտարարությանը:

Նա եւս մեկ անգամ կոչ արեց նման հարցը բարձրացնելու ժամանակ հղում կատարել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությանը:

«Այս հարցը կրկին հնչել է: Ուզում եմ ասել, որ Ադրբեջանի նախագահի՝ ձեր հիշատակած հայտարարության առնչությամբ Ֆրանսիայի արտգործնախարարությունն իր պատասխանը տվել է, այսինքն՝ Ֆրանսիան եւ, ավելի ընդարձակ ներկայացնեմ, Մինսկի խմբի համանախագահությունը պատասխանել է ադրբեջանական այդ հայտարարությանը»,-ասաց նա:


© 2009 ARMENPRESS.am