Լեհաստանի և Ուկրաինայի նախագահները շնորհավորել են Արմեն Սարգսյանին

17:55, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան և Ուկրաինայի Հանրապետության նախագահ Պյոտր Պորոշենկոն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Սարգսյանի գրասենյակից:

Ավելի վաղ նրան շնորհավորել էին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ծինփինը, Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը,  Մյունխենի անվտանգության  համաժողովի հիմնադիր-ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը:

Արմեն Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում նաեւ միջազգային կազմակերպությունների, պետական, հասարակական կառույցների ու կազմակերպությունների, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից: 


© 2009 ARMENPRESS.am