Ֆրանսիան դժգոհ Է Վրաստանի քաղաքացիներից. ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմն սպառնալիքի տա՞կ Է

17:22, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան անհանգստացած Է 2017 թվականի նոյեմբերից ի վեր Վրաստանից ապաստան հայցողների եւ կազմակերպված հանցավորության աճից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասել Է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենիեն՝ հանդես գալով Imedi հեռուստաալիքի եթերում: Ավելի վաղ Վրաստանից ապաստան հայցողների աճի առնչությամբ անհանգստություն են հայտնել Գեմանիայում, Իսլանդիայում եւ Շվեդիայում:

«Ֆրանսիայի եւ Գերմանիայի մտահոգության գլխավոր պատճառներից մեկը կազմակերպված հանցավորությունն Է, որն աստիճանաբար ավելացել Է Եվրոպայի երկրներում: Վրացական կողմը հենց այդ հարցում Էր մեզ հավաստիացրել, որ կլուծի խնդիրը, ինչից հետո մենք համաձայնեցինք անայցագիր ռեժիմին»,- նշել Է Մենիեն: Այն ժամանակվանից, երբ 2017 թվականի մարտին Եվրամիությունն անայցագիր ռեժիմ Է սահմանել Վրաստանի համար, դրանից օգտվել են երկրի 220 հազար քաղաքացիներ:

«Ցավոք, փաստ Է, որ նոյեմբեր ամսից խիստ աճել Է ապաստան հայցողների թիվը, ինչպես նաեւ այս երկրներում ավելացել Է կազմակերպված հանցավորության ներկայացուցիչների թվաքանակը: Եթե այդպես շարունակվի, հնարավոր Է՝ որեւԷ որոշում ընդունվի: Իհարկե, մենք չենք ցանկանում որոշում ընդունել այս փուլում, քանի որ չենք ցանկանում պատժել այն արժանավոր մարդկանց, որոնց վնասում են կրիմինալի ներկայացուցիչները Եվրոպայի տարածքում»,-ասել Է Մենիեն: Նրա խոսքով՝ Ֆրանսիան խնդրում Է խստացնել Վրաստանի քաղաքացիների հսկողությունը Եվրոպա մեկնելիս, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am