ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը կասեցնելու որոշմանը

17:12, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությանը արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը կասեցնելու հայկական կողմի որոշմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդաշարի թղթակցի հարցին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Պատասխանելով հարցին այն մասին, թե ինչպես է Մոսկվան գնահատում արձանագրությունների կնքման ընթացակարգը կասեցնելու որոշումը՝  Զախարովան ասել է. «Ինչպես հիշում եք՝ ռուսական պատվիրակությունը գտնվում էր Ցյուրիխում և ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում այդ գործընթացին: Այդ գնահատականները ժամանակին տրվել են և մեր վերաբերմունքը շարունակում է ակտուալ մնալ: Մենք ելնում ենք հարաբերությունների կարգավորման կարևորությունից՝ ի շահ երկու երկրների: Մեր կողմից մշտապես արել ենք ամեն բան հանուն այդ նպատակի»:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ցյուրիխում ռուսական կողմը ակտիվ և արդյունավետ մասնակցություն է ցուցաբերել համապատասխան համաձայնությունների մշակման համար:

 

 


© 2009 ARMENPRESS.am