Բլոգեր շունը թանկարժեք հանդերձներով ցնցել Է լուսանկարիչներին

17:04, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում կազմակերպված նորաձեւության շաբաթի ժամանակ լուսանկարել են նորաձեւ հանգնված շանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Metro-ն: Լոլա Սանշայն անունով յորքշիրյան թերիերը հագել Էր թրենչ վերարկու, գլխին՝ Hermes գլխարկ եւ «կրում Էր» Valentino պայուսակ: Լոլան իր բլոգն ունի Instagram-ում, որտեղ պատմվում Է տիրուհու՝ Քերոն Սլիմակի հետ աշխարհում նրա կատարած ճանապարհորդությունների մասին:

Յորք-շանը Միլանի եւ Փարիզի փողոցներում հաճախ են տեսնում դիզայներական կաշվե կիսավերարկուներով, գլխարկներով եւ արեւային ակնոցներով, որոնք պատրաստվում են պատվերով: «Եթե դուք կարծում եք, թե ես սովորական համակրելի բլոգեր եմ նորաձեւ արդուզարդով, ապա ես ձեզ կպատմեմ այլ բաների մասին, որոնք ինձ երջանիկ են դարձնում եւ իմաստավորում իմ կյանքը: Ես սիրում եմ երեխաներին, բարեգործությունն ու շամպայնը»,-ասված Է Instagram-ում Սանշայնի բլոգում:


© 2009 ARMENPRESS.am