Ավստրալուհին հղիության մասին իմացել Է ծննդաբերությունից 15 րոպե առաջ

16:17, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալուհի Ջեյդ Լոուրենսը ծննդաբերել Է հղիության մասին իմանալուց 15 րոպե հետո: Ինչպես հայտնել Է Daily Mail հրատարակությունը, կինը կարծում Էր, որ իր մոտ կույր աղիի բորբոքում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 27-ամյա Լոուրենսն իր կողակցի՝ Կուրտ Ստյուարտի հետ միասին մարտի 5-ին եկել են տեղի հիվանդանոց: Կինը գանգատվում Էր որովայնի ուժեղ ցավերից:

«Ես լաց Էի լինում եւ Կուրտին ասում Էի, որ ինձ հետ ինչ-որ բան այն չԷ, եւ նա որոշեց, որ իմ փորն ուռել Է կույր աղիի պատճառով»,-պատմել Է նա: Սակայն բժիշկները Լուրենսին հայտարարել են, որ նա հղի Է, իսկ ցավերը երկունքի ցավեր են: 15 րոպե անց նա առողջ որդի Է ունեցել, եւ նրան կոչել են Ջաքս: Սա զույգի երկրորդ զավակն Է, նրանք արդեն մեծացնում են իրենց երկու տարեկան դստերը: Նրանք խոստովանել են, որ մինչ այժմ չեն կարողանում շոկից դուրս գալ, բայց շատ ուրախ են փոքրիկի ծնվելու համար: Լոուրենսի խոսքով՝ իր մոտ հղիության նշաններ չեն եղել, իսկ երկու թեստերի արդյունքները, որոնք նա արել Է վերջին մի քանի ամսվա ընթացքում, եղել են բացասական:


© 2009 ARMENPRESS.am