Իրանը պատրաստ Է Սաուդյան Արաբիայի հետ երկխոսել տարածաշրջանի իրադրության շուրջ

16:09, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատրաստ Է տարածաշրջանի իրադրության կարգավորման շուրջ երկխոսություն սկսել Սաուդյան Արաբիայի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ ԱլաԷդին Բորուջերդին հայտարարել Է մարտի 7-ին կայացած մամուլի ասուլիսում:

«Իրանի եւ Սաուդյան Արաբիայի փոխհարաբերությունների հարցը չի վերաբերում շիաների եւ սուննիների միջեւ հարաբերություններին»,-նշել Է Բորուջերդին: «Պատրաստ ենք երկխոսություն վարել տարածաշրջանային հարցերը կարգավորելու նպատակով»,-ընդգծել Է նա: Դրա հետ մեկտեղ խորհրդարանականը խիստ քննադատության Է ենթարկել Սաուդյան Արաբիայի գործողությունները Եմենում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am