Սուրեն Կարայանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

16:04, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Կարայանը նշել է, որ հայ-հնդկական տնտեսական համագործակցության խորացման մեծ ներուժ է տեսնում։ Սուրեն Կարայանը և Սանգվան Յոգեշվարը քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցության հնարավորությունները, մասնավորապես` դեղագործության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Դեսպան Սանգվան Յոգեշվարը ներկայացրել է, թե ինչ կոնկրետ ծրագրերում կարող են ներգրավվել հնդիկ գործարարները։ Կողմերը քննարկել են նաև համատեղ արդյունաբերական արտադրություններ հիմնելու հեռանկարները։


© 2009 ARMENPRESS.am