Արամի փողոցում կտեղադրվի Արամ Մանուկյանի արձանը

15:13, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետարանը Արամի փողոցում կտեղադրի Արամ Մանուկյանի արձանը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

 2017 թվականի հունիսի 19-ին քաղաքապետի կողմից բաց մրցույթ է հայտարարվել, որի համաձայն հուշարձանը պետք է մարմնավորի հայոց նորագույն պետականության հիմնադրի, պետական եւ հասարակական գործիչ Արամ Մանուկյանի կերպարը, արտահայտի նրա ազգային-գաղափարական արժեքը:

Մրցութային հանձնաժողովի սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հաղթող է ճանաչվել Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած գործը:

Արամ Մանուկյանի արձանը կտեղադրվի Արամի եւ Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում:

Արձանը կտեղադրվի Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի տոնակատարության շրջանակում:

 


© 2009 ARMENPRESS.am