Արա Բաբլոյանը ցավակցել է ՌԴ Դաշնության խորհրդի և Պետդումայի նախագահներին

14:58, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արա Բաբլոյանը ցավակցել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

«Ընդունեք խորին ցավակցություններ Սիրիայում ռուսական Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Մենք կիսում ենք ձեր վիշտը եւ կարեկցում զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով նրանց համբերություն եւ տոկունություն»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական հեռագրերում


© 2009 ARMENPRESS.am