Պիթոնը կերել Է կատվին եւ փորձել Է թաքնվել

13:08, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում կին Էլեկտրատեխնիկն ընտանիքի անդամներին փրկել Է նրանց կատվի վրա հարձակված պիթոնից: Պատահարի տեսագրության վրա ուշադրություն Է դարձրել Daily Mail հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջադեպը տեղի Է ունեցել մարտի 5-ին երկրի հյուսիսի Մոսման քաղաքում: Էլեկտրատեխնիկ Բրայդի Մարոն օձին հանել Է սպասարկյալի տան տակից, որի համար նորոգում Էր հաղորդագիծը: Մինչ այդ պիթոնը հասցրել Էր կուլ տալ ընտանիքի սիրեցյալին՝ կատվին: Կինը մերկ ձեռքերով բռնել Է պիթոնին եւ բաց թողել անտառում՝ սպասարկյալների հողամասի սահմաններից դուրս: Պարզվել Է, որ Մարոն 15 տարի աշխատել Է վայրի կենդանիների ապաստարանում: Այնուամենայնիվ, նրան ապշեցրել են օձի չափերը. մեղեսիկային պիթոնի Էգը կշռել Է շուրջ ութ կիլոգրամ:

Դա վիթխարի օձ Է, դրա հետ պետք Է զգույշ լինել»,- նշել Է նա: Մեղեսիկային պիթոններն ավստարալական ամենախոշոր օձերն են: Հատկապես խոշոր առանձնյակների երկարությունը կարող Է հասնել վեց մետրի, իսկ քաշը՝ 30 կիլոգրամի:


© 2009 ARMENPRESS.am