Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

12:27, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Երկու երկրի նախագահները քննարկել են վերջին զարգացումները Սիրիայում, մասնավորապես Արևելյան Գութայում:

Էրդողանը Պուտինին տեղեկություններ է հաղորդել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների վերաբերյալ:

Նրանք ընդգծել են սիրիական կարգավորման հարցում համատեղ աշխատելու կարևորությունը: 

 


© 2009 ARMENPRESS.am