Չինաստանում շունը արտիստի վրա Է հարձակվել օպերային ներկայացման ժամանակ

12:06, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանի վրա հարձակված շունը քիչ Էր մնում խափաներ օպերային ներկայացումը Չինաստանի Ֆուցզյանի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը: Ներկայացման ժամանակ բեմ Է վազել բորդեր-կոլլի ցեղատեսակի մի շուն, որն ատամներով բռնել Է դերասաններից մեկի թեւքից:

Տղամարդը, դուրս չգալով կերպարից, փորձել Է քշել կենդանուն, սակայն շունը բաց չի թողել նրան: Արդյունքում՝ դերասանները, հանդիսասրահի քրքիջի ներքո, արիաբար ավարտին են հասցրել տեսարանը: Հայտնվելով Համացանցում, տեսանյութն ակնթարթորեն վիրուսային Է դարձել: Մեկնաբանները հիացմունք են հայտնել արտիստների պրոֆեսիոնալիզմի առթիվ, որոնք կարողացել են զսպել ծիծաղը եւ չխափանել ներկայացումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am