Թրամփի նոր գլխավոր տնտեսական խորհրդականը կարող Է դառնալ Փիթեր Նավառոն. WP

11:35, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փիթեր Նավառոն կարող Է դառնալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդականը՝ պաշտոնաթողություն խնդրած Գերի Քոնի փոխարեն: Մարտի 6-ին այս մասին հայտնել Է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներ: 68-ամյա տնտեսագետ Նավառոն այժմ գլխավորում Է Սպիտակ տանը կից Առեւտրի ազգային խորհուրդը:

Թրամփը նրան այդ պաշտոնն առաջարկել Էր տակավին 2016 թվականի դեկտեմբերին՝ իր պաշտոնակալությունից մեկ ամիս առաջ: Նավառոն հանդես Է գալիս երկրի արտաքին առեւտրական պակասուրդի կրճատման, որը հասել Է, ինչպես բազմիցս հայտարարել Է Թրամփը, տարեկան 800 միլիարդ դոլարի, Չինաստանի հետ առեւտրական հարաբերություններում «արդարացի եւ հավասարակշռված» մակարդակի անցնելու եւ Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան գոտու համաձայնագրի (NAFTA) վերանայման օգտին, որը կնքվել Է Կանադայի եւ Մեքսիկայի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am