Հայտարարվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները

11:05, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի «Հասարակական անվտանգության եւ քրեական արդարադատության քաղաքացիական խորհուրդ» ոչ կառավարական կազմակերպության փորձագետները կազմել են 2017 թվականին աշխարհի ամենավտանգավոր քաղաքների վարկանիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցուցակում առաջին տեղն զբաղեցրել Է Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքը, որտեղ սպանության մակարդակը կազմել Է գրեթե 111 դեպք յուրաքանչյուր հարյուր հազար մարդու հաշվով: Վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցրել Է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը:

Աշխարհի ամենավտանգավոր քաղաքների եռյակը եզրափակում Է Մեքսիկայի Ակապուլկո քաղաքը: Ընդամենը վարկանիշում կա 50 քաղաք, որոնց մեծ մասը գտնվում Է Լատինական Ամերիկայում: Ցուցակում ամենամեծ ներկայացուցչությունը Բրազիլիայինն Է եւ Մեքսիկայինը՝ համապատասխանաբար 17 եւ 12 քաղաք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am