Պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդը դատի Է տվել Թրամփին

10:59, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդը, որն ավելի հայտնի Է որպես Սթորմի Դենիելս (Stormy Daniels), դատի Է տվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NBC News հեռուստաալիքը: Հայցի համար առիթ Է ծառայել նրա կողմից կնքված՝ Թրամփի հետ կապերի վերաբերյալ տեղեկատվության չհրապարակման համաձայնագիրը: Մեծերի համար ֆիլմի աստղը պնդում Է, որ նախագահն, ի տարբերություն իրեն՝ Քլիֆորդի, պայմանագրում չի դրել իր ստորագրությունը՝ դա պատվիրակելով իր փաստաբան Մայքլ Քոենին: Դերասանուհին պահանջում Է համաձայնագիրն անվավեր ճանաչել:

Քլիֆորդը եւ Թրամփը սեռական կապեր են ունեցել 2006 – 2007 թվականներին: Որպեսզի սույն տեղեկատվությունն ի հայտ չգա, 2016 թվականի նախագահական արշավի թեժ պահին Քոենը 130 հազար դոլար Է վճարել պոռնոդերասանուհուն: Ավելի ուշ Սպիտակ տանն այդ տվյալները հերյուրանք են համարել:


© 2009 ARMENPRESS.am