Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակչի հերթական խաղերը

09:30, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղային օրվա առաջին հանդիպումը կանցկացնեն «Մանչեսթեր Սիթի»-ին և «Բազել»-ը: Այս թիմերի առաջին խաղում «քաղաքայինները» հաղթել էին 0:4 հաշվով:

Երկրորդ խաղում անգլիական «Տոտենհեմ»-ը տանը կընդունի «Յուվենտուս»-ին: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին:


© 2009 ARMENPRESS.am